Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին Սեբաստիայի փող., 32 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Գրիգորի Հարությունյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց 27/7 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ 099991155: