Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.05.2022

2022թ. մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ ք.Երևան, Ա.Սարգսյան փողոց 5 հասցեում, (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սոլար Սիթի» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Շիրազի փողոց 2/9 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: