Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.12.2018

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2019 թվականի ծրագրի վերաբերյալ:
3. Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4. Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
5. 2019 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
6.Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին:
7. Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին:
8. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին:
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ