Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23.01.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 23-ի թիվ 95-Ա որոշմամբ.
2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 14.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 31-ի N56-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3) «Արաբկիր-սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
4) «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
5) Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
6) «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
7) «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
8) Քաղաքացի Լևոն Բարդակջյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
9) Քաղաքացի Սարգիս Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
10) Քաղաքացի Իգոր Խաչատուրովին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ