ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական պաշտպանության խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ

09.01.2020

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» հ.46-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի հ.85-Ն որոշման 6-րդ և 7.1-ին կետերի՝ Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող «Սոցիալական պաշտպանության խորհրդի» կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ /գրավոր դիմումի ձևով/ մինչև ս.թ. հունվարի 25-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն 011-51-41-53, 011-51-42-10 հեռախոսահամարներով: