Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.05.2020

2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. «Ալեքսանդր Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
5. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
6. Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի ճաշարանում հանրային սննդի կազմակերպման մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ