Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

25.05.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ-ի հունիսի 4-ին ժամը 12:00-ին ք. Երևան, Խորենացու փ. 15 հասցեում («Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, «Մանթաշով» սրահ) տեղի կունենան ք. Երևան 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, «ԱՇՆՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի նախագծային գրասենյակում՝ Խորենացու փ. 15 հասցեում (<<Էլիտ պլազա>> բիզնես կենտրոն, 1-ին հարկ):

Նախատեսվող հանրային ծանուցումն ու քննարկումները իրականացվելու են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու քննարկումների օրվա և ժամի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և Պարետատան որոշումներով գործող սահմանափակումները: Քննարկումների բոլոր մասնակիցները կապահովվեն դիմակներով և ձեռնոցներով, իսկ քննարկումների վայրում հասանելի կլինի բավարար քանակությամբ ախտահանիչ հեղուկ: