Պահոց

Հայտարարություն

03.08.2020

Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև 24 հունիսի 2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N253-Ն որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ (գրավոր դիմումի ձևով) մինչև օգոստոսի 21-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն՝ 011-51-41-53, 011-51-42-10 հեռախոսահամարներով: