ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

24.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325- որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան, Նուբարաշեն վարչական շրջան, Նուբարաշեն 9-րդ փողոց, 4-րդ շենք հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա Վլադ Հակոբյանի անվան «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի արտադրական տարածքում նախատեսվող կենդանական ծագման թափոնների այրման կայանքի տեղադրման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ.՝ 011/22-02-18: