Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.04.2021

2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու մասին:
7. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
8. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
9. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
12. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N315-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
13. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
14. «Բենսոն Գրուպ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտակայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
15. «ԷՍՋԻԱՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
16. Աղվան Աշոտի Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:
17. «Երևանի հ.49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
18. «Երևանի հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ