Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.08.2021

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 2744-Ա որոշմամբ.
2021 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
2) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ