Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.11.2021

2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2018 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի և սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար հաշվարկված տոկոսների Երևանի բյուջե վճարումից ազատելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4. Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
5. Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
6. Կարապետ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
7. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
8. «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
9. «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
10. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
12. «Հենրիկ Վահանի Հովհաննիսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
13. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
15. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
16. Գույքը որպես նվիրաբերություն և նվիրատվություն ընդունելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ