Պահոց

Հաըտարարություն անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման

01.10.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով:

Վերապատրաստմանը հրավիրվում են մասնակցելու բժիշկներ և հարբժշկական մասնագետներ։ Մասնագետների ցանկը ներկայացվում է այստեղ։
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում կընտրվեն 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ, որոնք էլ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։
Վերապատրաստումները տեղի կունենան 2 խմբով՝ 2021թ․ հոկտեմբերի 18-ից 22-ը (Խումբ 1) և հոկտեմբերի 25-ից 29-ը (Խումբ 2) Երևանում։ Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդա¬մության տեսակի և տարիքային խմբերի։ Դասընթացները կվարեն Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Անդրեաս Կարիստինոսը և Գիագկոս Լավրանոսը։
Վերապատրաստման ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր և լավագույն մասնագետները կշարունակեն համագործակցությունը նախարարության հետ՝ ներգրավվելով բարեփոխումների հաջորդ փուլերի աշխատանքներում։
Գրանցման համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևաչափը և ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին։
Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 4-ը, ժամը 13։00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-52-28-51, 055-52-17-61։
Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ։