Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.11.2015

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2015 թվականի նոյեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը՝ հետևյալ օրակարգով.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Կարեն Քյանդարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Բելլա Դարբինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին։
6. Երևանի քաղաքապետի 2015 թվականի նոյեմբերի 4-ի N 3563-Ա որոշումն ու «Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Նուբարաշենի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի հ.305-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին։
8. Երևան համայնքի սեփականություն համարվող Գ.Նժդեհի հ.56ա շենքի հ.506/1 բնակարանն անհատույց օտարելու մասին։
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին։
13. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
14. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
15. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ