Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.03.2016

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2016 թվականի մարտի 18-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Երևանի ավագանու 2015 թվականի հունիսի 24-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
3. Արշակ Ադամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին։
6. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի N 619-Ա որոշումն ու «Երևանի Շենգավիթի նետաձգության մարզակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին։
7. Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին։
8. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին։
9. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N 304-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
10. Հողամաս նվիրաբերելու մասին։
11. Բնակարան օտարելու մասին։
12. Հողամաս նվիրելու և գույք ընդունելու մասին։

13. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի հ.37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

14. Հողի հարկի արտոնություն սահմանելու մասին։

15. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
17. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
18. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։
19. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
20. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
21. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
22. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
23. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
24. Աղբյուր Սերոբի փողոցի հ.7 շենքի հ.71 հասցեում գտնվող տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
25. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի հ.232-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
26. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի հունիսի 24-ի հ.հ.355-Ա, 356-Ա և 357-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին։
27. Գույք նվիրաբերելու մասին։
28. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու և ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ