Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2018

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ


1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
4. «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը բաժնետոմսեր նվիրելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ