Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2018

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2018 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2018 թվականի փետրվարի 13-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. «Երևանի հ.70 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. «Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
7. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի N172-Ա որոշումը հաստատելու մասին:
8. Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու մասին:

9. Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին:

10. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
13. Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին:
14. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
15. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
16. Պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու մասին:
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
19. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
21. Երևան համայնքի սեփականության 2017 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
22. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
23. Ս. Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
24. «Բուզանդ-17» համատիրությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ