Պահոց

Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ

24.09.2021

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև՝ 24 հունիսի 2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N253-Ն որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան /գրավոր դիմումի ձևով/՝ մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը:
Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ tatevik.avetisyan@yerevan.am:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն` 011-514-228, 011-514-210 հեռախոսահամարներով: