Քաղպաշտպանության ուսումնավարժության ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ
Հարգելի համաքաղաքացիներ,
մարտի 1-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անց է կացվելու ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:
Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել, պատճառվող ժամանակավոր անհանգստության համար էլ հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն