ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ

10.11.2017

Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր, իսկ մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի:

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:

 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն