...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային իշխանություն
  3. Երևան քաղաքի ավագանի
Քաղաքապետ Քաղաքապետարան Երևան քաղաքի ավագանի Վարչական շրջաններ
Երևանի ավագանու կազմը Խմբակցություններ Մշտական հանձնաժողովներ Ավագանու նիստերի արձանագրություններ Ավագանու նիստերի քվեարկություններ Ավագանու անդամների գրավոր հարցերի պատասխաններ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։
Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:

Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին:

Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Նիստերի օրերը որոշում է ավագանին:
Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Ավագանու նիստը հրավիրում և վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ…
Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։
Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից…

 

Ավագանին`

 

  • ընդունում է իր կանոնակարգը,
  • «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին,
  • որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ,
  • որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ,
  • քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ,
  • oրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ),
  • որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի, վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ,
  • ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ,
  • որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման, Երևանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրության, կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի, Երևանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ,
  • վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ,
  • որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքը (ներառյալ` հողի և իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության) օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, դրանց վարձավճարների և օտարման գների չափերի ու պայմանների, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գների, Երևանի գլխավոր հատակագծի նախագծի, Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի վերաբերյալ,
  • քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ,
  • քաղաքապետի կամ ավագանու որևէ խմբակցության նախաձեռնությամբ ավագանու անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե,
  • որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ,
  • ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ, սահմանում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը,
  • որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների, Երևանում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի և գործունեության թույլտվությունների լրացուցիչ պայմանների, Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգի, Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ,
  • սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները, քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաև այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեև իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն,
  • որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ,
  • քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
  • իրականացնում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ՀՀ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք