ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ավտոբուս

Ավտոբուս

Ավտոբուսային փոխադրումներ


Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 525 ավտոբուս, փաստացի շահագործվում է 37 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 330-340 միավոր շարժակազմով։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 15 կազմակերպություններ։
Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2020թթ. մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 472 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020-21թթ.-ին՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 100 հատ)։ 2020թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 37.7 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է մոտ 55.3%-ով, իսկ տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 44.1%։ Չնայած դրան՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը դեռևս ցածր է։ Երևանում դեռևս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը քաղաքային նշանակության ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է իրականացնել Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։