Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 75 տրոլեյբուս, այդ թվում՝ 60 «ՅՈՒԹՈՆԳ» և 15 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշների։ Ընկերությունը փաստացի սպասարկում է տրոլեյբուսային 5 ՝ Տ1, Տ2, Տ3, Տ4, Տ5 երթուղիները հետևյալ ուղեգծերով․
Տ1-ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿ – ՋՐՎԵԺԻ – ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ – ՈՂՋԱԲԵՐԴԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ
Աշխատանքի հրապ-կ /ս.կ./ - Բագրատունյաց - Գ․Նժդեհ - փ –ներ – Արշակունյաց պող. – Գր․ Լուսավորիչի փ․ - Մաշտոցի պող․ - Կորյունի - Աբովյան փ-ներ – Մյասնիկյան – Գայի պող-ներ – Թևոսյան փ․ - Ձորաղբյուրի ամառանոցներ (Ձորաղբյուրի - Ողջաբերդի - Ջրվեժի խաչմերուկ) /վ.կ:
Տ2-ԱԵՐԱՑԻԱ – ԷՐԵԲՈւՆԻ ԶԱՆԳՎԱԾ – ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
Աերացիա /սկ./ - Շիրակի 5-րդ նրբանցք - Շիրակի – Արտաշիսյան - Չեխովի – Բագրատունյաց փ-ներ–Արշակունյաց պ․ - Ագաթանգեղոսի փ․ - Տ․ Մեծի – Արցախի պող․-ներ - Էրեբունի փ.- «Էրեբունի» թանգարան – Այվազովսկի - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ.- Նուբարաշենի խճուղի - Նուբարաշենի 6-րդ, 10-րդ, 9-րդ, 11-րդ փ-ներ /վ.կ./: Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Արշակունյաց պող․, այնուհետև Գ․Նժդեհի փ․ - Գ․Նժդեհի հրապարակ - Բագրատունյաց փ․ - շարունակությունը՝ նույն ուղեգծով։
Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Մյասնիկյան պող., այնուհետև Հերացու - Կորյունի փ-ներ - Մաշտոցի պող.-Գր.Լուսավորիչ փ.-Արշակունյաց պող. - Աշխատանքի հրապարակ:
Տ3-15-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ - «ԷՐԵԲՈւՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
15-րդ թաղ․՝ Բեկնազարյան - Ֆուչիկի խաչմերուկ /ս․կ./ Բեկնազարյան - Մազմանյան - Շիրազի – Գ. Հասրաթյան - Սեբաստիայի – Բագրատունյաց փ-ներ – Գ․ Նժդեհի հրապարակ - Բագրատունյաց փ․ - Արշակունյաց պող․ - «Էրեբունի» օդանավակայան /վ․կ․/։ Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Մազմանյան – Շիրազի խաչմերուկ, այնուհետև Գ. Չաուշի - Մելքումովի փողոցներով – Բեկնազարյան - Ֆուչիկի խաչմերուկ:
Տ4- ԱՎԱՆ – ԿՈՄԻՏԱՍԻ Պ.- Ե/Գ ԿԱՅԱՐԱՆ
Ավան՝ Ն. Սաֆարյան - Թամրուչի խաչմերուկ /սկ./ - Թամրուչի – Բաբաջանյան – Աճառյան - Ռուբինյանց -Դավիթ Անհաղթի փ․-ներ – Կոմիտասի պող․ - Վազգեն Առաջին վեհափառի փ.- Մ․Բաղրամյան – Սայաթ-Նովա պող-ներ - Խանջյան փ. – Տիգրան Մեծի պող.- ե/գ կայարան /վ.կ․/:
Հետադարձը` Տիգրան Մեծ պող.- Ագաթանգեղոսի – Գր․Լուսավորիչ փ.-ներ - Մաշտոցի պող. – Մոսկովյան փ.–Մարշալ Բաղրամյան պող. - և նույն ուղեգծով մինչև Բաբաջանյան - Նվեր Սաֆարյան փ-ներ, մինչև Թամրուչի խաչմերուկ:
Տ5- ՆՈՐ ՆՈՐՔԻ 5-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ– Մ/Կ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» - ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ
Նոր Նորքի 5-րդ զանգված /ս.կ./ - Բ․Մուրադյանի փ․ - Գայի պ. - Ռուբինյանց – Դ․Անհաղթի փ-ներ – Կոմիտասի պող. - Վազգեն Առաջին վեհափառի - Կիևյան - Հալաբյան փ-ներ - Եղվարդի խճուղի - Տիգրան Պետրոսյան փ. - Դավթաշենի 4-րդ թաղամաս /վ.կ./ Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Գայի պ․, այնուհետև՝ Թևոսյան – Գալշոյան – Միկոյան – Բ․ Մուրադյան փ-ներ- Նոր Նորքի 5-րդ զանգված:
Օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 59-60 միավոր շարժակազմ:
2025 թվականի ընթացքում ընկերության բոլոր 24 քարշի ենթակայանները անցել են հեռակառավարման և ղեկավարվում են Բագրատունյաց 44 հասցեում տեղակայված մեկ միասնական կենտրոնից: Առաջիկայում նախատեսվում է ընկերությունը համալրել ևս 26 արդիական՝ շարժման ընթացքում լիցքավորվող նոր տրոլեյբուսներով: Պարբերաբար նորոգվում են հպակային և մալուխային ցանցերը. 2025 թվականի ընթացքում նորով են փոխարինվել Մյասնիկյան պողոտայի և Աճառյան փողոցի բոլոր հենասյուները և զուգահեռաբար ամբողջովին հիմնանորոգվել է այդ փողոցների տրոլեյբուսային հպակային ցանցը:
Այժմ կատարվում են ընկերության՝ Բագրատունյաց 44 հասցեում գտնվող տրոլեյբուսների վերանորոգման, վարչական մասնաշենքերի հիմնանորոգման և ամբողջ տարածքի պարսպապատման աշխատանքները: