ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կոմունալ տնտեսություն

Վարչության գործառույթներ
Կոմունալ տնտեսություն

Ջրամատակարարում և ջրահեռացում

 

 Երևան քաղաքի խմելու ջրի մատակարարումը և ջրահեռացումն իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից, որն իր գործունեությունն իրականացնում է 

ՀՀ կառավարության՝ ի դեմս ԷԵԲՊ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ու «Վեոլիա Օ-Կոմպանի ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի համաձայն:
Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 435 կմ երկարությամբ մայրուղային ջրատարների, 1382 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 223,5 հազ. խմ տարողությամբ 23 օրվա կարգավորիչ ջրամբարների (ՕԿՋ) միջոցով: Ջրահեռացումն իրականացվում է 1775 կմ երկարությամբ կոյուղագծերով, այդ թվում՝ 1435 կմ փողոցային ցանց, 340 կմ միջբակային ցանց:
2018թ. ՊԿԱ ծրագրի շրջանակում իրականացվել է Մաշտոցի պողոտայի նոր հեղեղատար համակարգի (մոտ 510 գծմ) կառուցումը, բացի այդ, շարունակվում են մայրաքաղաքի տարբեր փողոցներում դիտահորերի վերանորոգման-վերակառուցմաև աշխատանքները:

 

  

2018թ. Երևան քաղաքի լուսավորման ենթակա փողոցների, նրբանցքների և բակային տարածքների վերաբերյալ

 

Սանիտարական մաքրում և աղբահանություն



Բաժնի և «օպերատիվ շտաբի» աշխատակիցներն ամենօրյա հսկողություն են իրականացրել սանիտարական մաքրման ընկերությունների կողմից մայրաքաղաքի փողոցների, մայթերի, հրապարակների, բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանիտարական մաքրման, ինչպես նաև 4865 բազմաբնակարան շենքերից և մոտ 55000 մասնավոր տնատիրություններից իրականացվող աղբահանության աշխատանքների կատարման որակի նկատմամբ։
Մրցույթում հաղթող ճանաչված արտասահմանյան «Սանիթեք» ընկերության կողմից մայրաքաղաքում տեղադրվել է շուրջ 8000 հատ 1100լ տարողությամբ անվավոր կոնտեյներ:
2018թ. Երևանի վարչական տարածքից հավաքվել և տարբեր աղբավայրեր է տեղափոխվել շուրջ 100000 տոննա կենցաղային աղբ:
Երևանի քաղաքապետարանի և մրցույթում հաղթող ճանաչված «Դավարս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ս.թ. ապրիլի 1-ի դրությամբ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 5700 խմ շինարարական աղբ, մաքրվել է բազմաբնակարան շենքերի աղբամուղերի 1800 խցանում, վերանորոգվել է 250 աղբամուղի աղբընդունիչ և պարբերաբար իրականացվել է աղբամուղերի աղտահանման ծառայություն։
Միաժամանակ, մարտ-ապրիլ ամիսներին իրականացվել են Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները:
Մայրաքաղաքում գոյացած շինարարական աղբը, Երևանի քաղաքապետի 30.06.2016թ. հ.2391-Ա որոշման համաձայն, տեղափոխվում է Սպանդարյան արդյունաբերական հանգույցի խճաքարերի արտադրության քարհանքից առաջացած անօգտագործելի տարածք, ինչը շահագործվում է «Դավարս» ՍՊԸ-ի կողմից:
Բաժնի մասնագետներն ամեն օր ուսումնասիրում, քննարկում և պատասխանում են բազմաթիվ գրությունների, քաղաքացիների դիմում-բողոքների, հեռախոսազանգերի, ինչպես նաև «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված ահազանգերին։



Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ



Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գտնվում է Նուբարաշենի խճուղու հ.4 հասցեում, որը գործարկվել է 1950-ական թվականներից: Այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 52.3 հա տարածք։
Ներկա դրությամբ մայրաքաղաքի տարածքից քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով շուրջ 1000-1200 տոննա ( տարեկան՝
365-440 հազար տոննա) կենցաղային և այլ բնույթի աղբ։
Կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկվում, այլ խտացվում և վնասազերծվում է` ծածկվելով 25-30 սմ հողի շերտով։
2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ կնքել է համաձայնագիր՝ Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի աղբավայրում ջերմային գազերի արտանետումը նվազեցնելու, բնապահպանական, շրջակա միջավայրի բարելավման և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը։
Ներկայումս Նուբարաշենի գործող թափոնակուտակիչում՝ մոտ 8 հա տարածքում, փորված հորատանցքերով և հորիզոնական գազամուղերով մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում։ Տարածքը ծածկված է հերմետիկ թաղանթով և հողի շերտով։ Ծրագրի իրականացման տևողությունը 16 տարի է։ Պայմանագրի գործողության ժամանակահատվածում՝ մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա СO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում։
Ծրագրի ֆինանսավորումը, ներառյալ բոլոր տարիներին, ինչպես նաև համակարգի պահպանման և շահագործման ծախսերը կիրականացնի ճապոնական կողմը։ Կառույցը հանձնվել է հայկական կողմին՝ որպես սեփականություն, և շահագործումն իրականացնում է «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն։