ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կրթություն

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն ապահովում է կրթության բնագավառում Երևանի քաղաքապետին
վերապահված լիազորությունների, ինչպես նաև պետական կրթական քաղաքականության իրականացումը: Վարչության գործառույթները բխում են կրթության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց իրականացմանը:


Դպրոցական բաժին

 

Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվող հիմնական օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը: Որոշ դպրոցներում դասավանդվում են նաև պարսկերեն, չինարեն, իտալերեն, իսպաներեն և այլն: 

 

2021-2022 թվակաների ընթացքում կատարված աշխատանքներ


Դպրոցների տնօրենների կառավարման հմտությունների և անձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացման համատեքստում կազմակերպվել է դպրոցների տնօրենների արտագնա աշխատաժողով՝ միտված կառավարչական հմտությունների, կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպման, էլեկտրոնային հարթակների կիրառման, դպրոցների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն առնչվող գիտելիքների զարգացմանը՝ ԿԳՄՍՆ-ի, Կրթության տեսչական մարմնի, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցաբար:


 Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում՝
. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցաբար կազմակերպվել է սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման կենտրոնացված դասընթաց, դպրոցներում կազմակերպվել են տարհանման վարժանքներ,
. հրդեհային անվտանգության տարաբնույթ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած 25 դպրոցների տրամադրվել են բաց հրշեջ վահանակներ, 26 դպրոցների՝ փոշեմարման կրակմարիչներ, 3 դպրոցների տանիքները մշակվելեն հակահրդեհային տոգորման նյութով:

 

 Կիրառական ռազմագիտության միջոցառումների շրջանակում՝
. Երևանի ենթակայության միջնակարգ դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել է եռօրյա գործնական ծրագիր՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում,
. Երևանյան դպրոցների աշակերտների միջև կազմակերպված հրաձգության մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցում կառուցվել է արգելագոտի:

 

 Հանրային առողջություն միջոցառումների շրջանակում՝
. դպրոցներում կազմակերպվել է ճանապարհային անվտանգության կանոնների ուսուցմանը միտված ծրագիր,
. «Միասին կարող ենք» ՀԿ-ի հետ համագործակցաբար 12 միջնակարգ դպրոցներում անցկացվել են կախվածությունների կանխարգելմանը միտված սեմինարներ՝ մանկավարժների և ծնողների ներգրավմամբ,
. դպրոցներում հայտարարված «Սպորտային շաբաթ» մրցույթ-միջոցառման արդյունքում 13 դպրոցների տրամադրվել է մարզական գույք:

 

Դպրոցների խորհրդակցական մարմինների կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում՝
. ՀՀ կրթության տեսչական մարմնի հետ համագործակցաբար կազմակերպվել են խորհրդատվական հանդիպումներ Երևանի ենթակայության դպրոցների կառավարման կոլեգիալ մարմինների՝ խորհուրդների անդամների համար,
. իրականացվել է մտքերի գեներացիայի խթանման և համակարգման հմտությունների, ծրագրային առաջարկների մշակման նախնական գիտելիքների փոխանցման 7-օրյա դասընթաց՝ 153 դպրոցների աշակերտական խորհուրդների 306 ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

 Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում՝
. Բրիտանական խորհրդի կողմից իրականացվել են վերապատրաստման դասընթացներ անգլերենի ուսուցիչների մասնակցությամբ,
. ապահովվել է ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների մասնակցությունը Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Յանդեքս տեխնոլոգիական ընկերություն համագործակցությամբ կազմակերպված առցանց կոնֆերանսներին,
. ապահովվել է ուսուցիչների մասնակցությունը ՀՀ ԿԳՄՍՆ և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված «Կրթությունից աշխատանք» ծրագրին ՝ մասնագիտական կողմնորոշման հմտություններ փոխանցելու նպատակով,
. ԿՏԱԿ, ՄԻՊ գրասենյակի, Սայբերգեյթ կիբերանվտանգության դպրոցի, «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ի հետ կազմակերպվել են հեռավար կրթության կազմակերպման, մշտադիտարկման, ուսումնական առցանց հարթակների կիրառման գիտելիքների, մեդիագրագիտության միտված սեմինարներ:

 

 Ընթացիկ աշխատանքների շրջանակում՝

. կազմակերպվել են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային և քաղաքային փուլերը: Քաղաքային փուլին փաստացի մասնակցած սովորողներից 430-ն արժանացել են դիպլոմների՝ ըստ հետևյալի.
1-ին կարգ` 68 աշակերտ,
2-րդ կարգ` 111 աշակերտ,
3-րդ կարգ` 181 աշակերտ.
գովասանագրերի է արժանացել 70 աշակերտ:
. դասապրոցեսը արդիական մեթոդներով անցկացնելու նպատակով դպրոցները համալրվել են նոր սերնդի համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակներով, շարունակում են ձավորվել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները:
. սովորողների գեղագիտական և բարոյական դաստիարակությանը, ազգային մտածողության զարգացմանը աջակցելու նպատակով՝ իրականացվում են հայ ժողովրդի պատմության հիշարժան տարեթվերին, հայ նշանավոր և համաշխարհային մեծության անհատների հոբելյաններին ու տարելիցներին նվիրված միջոցառումներ, մեծարման և հիշատակի ցերեկույթներ, շարադրությունների մրցույթներ:

 

 

   

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
հանրակրթության վարչություն