2022-2023 թթ. գործունեություն
Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատանքները կազմակերպվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի, Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի, ՀՀ կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության նախարարների որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ իրավական փաստաթղթերի համաձայն:
2023թ. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն է իրականացվում շուրջ 25 000 երեխայի համար: Նրանց ուսումնադաստիարակչական գործընթացին մասնակցում է 4 570 աշխատակից:
Երևանի ենթակայության 11 դպրոցներում գործում է 11 նախակրթարան, ուր հաճախում է 207 երեխա:
Հ/հ
|
դպրոցի համարը
|
Երեխաների թիվը
|
1
|
1
|
9
|
2
|
13
|
16
|
3
|
20
|
9
|
4
|
21
|
13
|
5
|
31
|
21
|
6
|
59
|
11
|
7
|
60
|
24
|
8
|
66
|
29
|
9
|
175
|
25
|
10
|
186
|
20
|
11
|
196
|
30
|
Ընդամենը՝
|
207
|
2022թ. համակարգվել և իրականացվել է.
- Գույքի բաշխման և փաստաթղթաշրջանառության գործընթացը:
-«Մանկապարտեզ» կառավարման համակարգում հաշվառված երեխաների հերթագրումը և ընդունելությունը:
-Մանկապարտեզներում տարիքային խմբերի ձևավորումը:
-Մանկապարտեզների կառուցահատվածներում սանիտարական նորմերի և կանոնների պահանջների ապահովման գործընթացը:
-Ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:
-Մանկապարտեզների սննդակարգում ներառված սննդատեսակի ցանկի ապահովման գործընթացը:
-Երեխաներին տրվող սննդի որակի, պիտանելիության ժամկետների, պահպանման պայմանների, ինչպես նաև սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ապահովման գործընթացը:
-Երևանի մանկապարտեզների բուժկետերի, ինչպես նաև առաջին բուժօգնության պարագաների առկայության ապահովումը:
-Երեխաների օրվա կարգացույցի պահպանման գործընթացը:
-Պարապմունքների բաշխման ժամանակացույցի պահանջները:
-Բաց պարապմունքների կազմակերպումը:
Հիմնանորոգում
2022թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել հ.հ. 5,49,58,82,86,107,127,144,146 մանկապարտեզները:
2022-2023թթ. հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում հ.հ. 1, 15, 22, 23, 47, 48, 50, 61, 71, 77, 95, 109, 110, 135, 138, 143, 147,161 մանկապարտեզներում:
2023-2024թթ. նախատեսվում է հիմնանորոգել հ.հ. 33, 56, 75, 78, 83, 93, 100, 101, 102, 108, 129, 157 մանկապարտեզները:
Վերապատրաստում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է Երևանի ենթակայության մանկապարտեզների մեթոդիստների, դաստիարակների, պարուսույցների, երաժշտության դաստիարակների, ֆիզհրահանգիչների վերապատրաստման գործընթաց:
Շուրջ 400 մասնագետ ստացել է մասնակցության հավաստագիր:
2022 - 2023 ուստարում կրտսեր առաջին տարիքային խմբեր ձևավորվել են ներքոնշյալ մանկապարտեզներում.
Հ/հ
|
վարչական շրջան
|
մանկապարտեզի
համար
|
1
|
Աջափնյակ
|
h.h.39,42,45,49
|
2
|
Ավան
|
հ.56
|
3
|
Արաբկիր
|
հ.հ. 27,31
|
4
|
Դավթաշեն
|
հ.h. 59,58՝ 3 խումբ,
|
5
|
Կենտրոն
|
հ.հ. 6,11,13,14,16,17,18
|
6
|
Էրեբունի
|
հ.հ.64,67
|
7
|
Նորք-Մարաշ
|
h.h.121,122
|
8
|
Նոր Նորք
|
հ.հ.98,99,100,101,102, 103՝ 2 խումբ,104՝ 2 խումբ,105,
h.h.106,107, 108,111, 112,114,116՝ 2 խումբ,117,118,119,
120՝ 2 խումբ
|
9
|
Շենգավիթ
|
հ.հ. 127, 129,133,140, 145,146
|
10
|
Նուբարաշեն
|
-
|
11
|
Մալաթիա-Սեբաստիա
|
հ.հ.79,80,84,85, 86՝ 2 խումբ 90,97՝ 2 խումբ,
|
12
|
Քանաքեռ-Զեյթուն
|
հ.հ.149,153,156,162
|
Ընդամենը՝
|
65 խումբ
|