• РУС
  • ENG
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր
  • Թույլտվություններ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Թեժ գիծ
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր
    • Թույլտվություններ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Թեժ գիծ
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Հանրակրթություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներ Նախադպրոցական կրթություն

Վարչության գործառույթներ

Հանրակրթության վարչություն

Հավելված հ.9
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները


ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

6. Վարչության նպատակը կրթության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների, ինչպես նաև պետական կրթական քաղաքականության իրականացման ապահովումն է:
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են կրթության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8.Վարչությունը՝
1) մշակում է կրթության բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից պետական կրթական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) ապահովում է Երևանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում /ՀՈԱԿ, ՊՈԱԿ այսուհետ՝ ուսումնական հաստատություն/ պետական կրթական քաղաքականության իրականացումը,
4) վերահսկողություն է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման նկատմամբ,
5) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան,
6 ) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն, ինչպես նաև վարում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը,
8) ապահովում է «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգի» պահանջները,
9) վերահսկում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական հնարավոր գործունեության իրականացման ընթացքը,
10) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների լուծման գործընթացը,
11) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը,
12) վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատությանն ամրացված պետական և համայնքային սեփականության օգտագործման և պահպանության, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության սեփականության պահպանության նկատմամբ,
13) մշակում է կրթության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների կատարումն ապահովող մեթոդական նամակներ, կրթության որակի բարձրացմանը նպաստող առաջարկություններ, աշխատանքային ծրագրեր,
14) մշակում է քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, հատուկ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի զարգացման, Երևան քաղաքի տարածքում նոր ուսումնական հաստատությունների ստեղծման, տեղաբաշխման ծրագրեր,
15) իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, հատուկ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացման, ուսումնամեթոդական ժամանակակից տեխնոլոգիաներով, ձեռնարկներով, դասագրքերով ու նորմատիվային փաստաթղթերով ապահովմանն ուղղված աշխատանքները,
16) կազմակերպում է կրթական ոլորտի խնդիրներին համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, ինչպես նաև ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաներ, դպրոցականների մարզական առաջնություններ, ուսումնադաստիարակչական և ռազմահայրենասիրական բնույթի այլ միջոցառումներ,
17) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է վարչությանը,
18) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն ապահովում է կրթության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների, ինչպես նաև պետական կրթական քաղաքականության իրականացումը: Վարչության գործառույթները բխում են կրթության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց իրականացմանը:

 

Դպրոցական կրթության ոլորտ


Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվող հիմնական օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը: Որոշ դպրոցներում դասավանդվում են նաև պարսկերեն, չինարեն, իտալերեն, իսպաներեն և այլն: 
 2022-2023 թվակաների ընթացքում կատարված աշխատանքներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի և համագործակից այլ կառույցների հետ կազմակերպվել են թեմատիկ սեմինարներ, դասընթացներ, խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Երևանի ենթակայության բոլոր՝ 153 դպրոցների տնօրենները:
Պարբերաբար կազմակերպվել են տարբեր առարկաների բաց դասեր, քննարկումներ՝ փորձի փոխանակման նպատակով, տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցաբար կազմակերպվել են մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ: 
     «Երևան սիթի տուր»-ի հետ համագործակցաբար կազմակերպվել են աշակերտների ճանաչողական այցեր երևանյան թանգարաններ, մասնագիտացված ՀՈԱԿ-ներ՝ ծանոթանալու վերջիններիս գործունեության առանձնահատկություններին:
Ապահովվել է աշակերտների մասնակցությունը «Քո արվեստը դպրոցում» ծրագրին:
ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով կրթական 8 հաստատություններում ձևավորվել են էկոակումբներ: Եվս 4-ը հաղթահարել են դրամաշնորհի համար հայտարարված մրցույթը:
«Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հետ համագործակցաբար շարունակվել է  «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը, որի ընթացքում դպրոցներում տեղադրվել են տեսակավորման արկղեր, կազմակերպվել սեմինարներ:
«Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի ուսուցիչների համակարգմամբ անցկացված ռազմագիտության մրցույթում լավագույնս հանդես եկած աշակերտների մասնակցությամբ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպվել է եռօրյա ծրագիր. աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեղի սաների առօրյային, մասնակցելու ռազմամարզական վարժանքներին:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցաբար կազմակերպվել են սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման դասընթացներ, տարհանման և այլաբնույթ միջոցառումների՝ ըստ փոխհամաձայնեցված ժամանակացույցի:

 

Ընթացիկ գործունեություն


•    կազմակերպվել են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային և քաղաքային փուլերը: Քաղաքային փուլին փաստացի մասնակցած սովորողներից 430-ն արժանացել են դիպլոմների.
1-ին կարգ` 68 աշակերտ,
2-րդ կարգ` 111 աշակերտ,
3-րդ կարգ` 181 աշակերտ.
գովասանագրերի է արժանացել 70 աշակերտ:

•    Առանձին դպրոցների նախաձեռնությամբ, ինչպես նաև հովանավորների ներգրավմամբ ընդլայնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը, մի քանի դպրոցներում վերազինվել են բնագիտական առարկաների լաբորատորիաները:
•    Սովորողների գեղագիտական և բարոյական դաստիարակությանը, ազգային մտածողության զարգացմանը աջակցելու նպատակով՝ կազմակերպվում են հայ ժողովրդի պատմության հիշարժան տարեթվերին, հայ նշանավոր և համաշխարհային մեծության անհատների հոբելյաններին ու տարելիցներին նվիրված միջոցառումներ, մեծարման և հիշատակի ցերեկույթներ, շարադրությունների մրցույթներ, երեխաների իրավունքներին առնչվող միջոցառումներ:
•    Դպրոցներին տրամադրվել են ուսուցողական պաստառներ, ուսումնամեթոդական օժանդակ գրականություն, մանկապատանեկան ամսագրեր և այլն:
 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
հանրակրթության վարչություն 

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Հետադարձ կապ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

1-05 ժամը 09:00-ից-18:00

1-08 շուրջօրյա

© 2005-2023 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ