ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Էլեկտրատրանսպորտ

Էլեկտրատրանսպորտ

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ


«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 51 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), այդ թվում՝ 5 հատ «Ռենո», 12 «Շկոդա» և 34 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 40-42 միավոր շարժակազմ։ 2019 թվականին ևս որոշակիորեն նվազել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների թիվը։ 2019թ. տրոլեյբուսներով տեղափոխվել է 5216.1 հազ. ուղևոր, ինչը 6.8 հազ. ուղևորով պակաս է նախորդ տարվա համեմատ կամ նվազել է 0.1%-ով։ Դեռևս փոքր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում, այն կազմում է մոտ 2.7%։
Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոշակի աշխատանքներ են կատարվում վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների նորոգման, հպակային ցանցի որոշակի նոր հատվածներ կառուցելու, տրոլեյբուսային տնտեսության արտադրական շենքերի վերանորոգման և վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ