Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.11.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4153-Ա 19.11.2021թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ
ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 52-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1043-1047 հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ գլխով, Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքների իրականացման նպատակով.
1. Հայտարարել Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ:
2.Ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված բաց հրապարակային մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հ.1 hավելվածի:
3.Հաստատել մրցույթի կազմակերպման կանոնակարգը՝ համաձայն հ.2 hավելվածի:
4.Հաստատել մրցութային աշխատանքների գնահատման չափորոշիչները՝ համաձայն հ.3 հավելվածի:
5.Հաստատել մրցույթի դիմումի ձևը և տեխնիկական պահանջները՝ համաձայն հ.4 հավելվածի:
6. Լիազորել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի հաղթողի հետ կնքել համապատասխան պայմանագիր:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորի և գնումների վարչությունների պետերի վրա։
8.Որոշման կատարման նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ