ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Միկրոավտոբուս

Միկրոավտոբուսային փոխադրումներ


Երևանում փաստացի գործում է 55 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 752 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 29 մասնավոր կազմակերպություններ և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Վերջին տարիներին միկրոավտոբուսների քանակի պակասեցման, ինչպես նաև վերը նշված հանգամանքներով պայմանավորված, զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը։ 2020թ. միկրոավտոբուսներով տեղափոխվել է մոտ 34.1 մլն ուղևոր, ինչը 2019թ. համեմատ պակաս է մոտ 51.2 մլն-ով կամ 60.0%-ով։ Չնայած դրան՝ մայրաքաղաքի ուղևորափոխադրումներում դեռևս մեծ է միկրոավտոբուսների չափաբաժինը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 40.0%-ը։
Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի, ինչը և նախատեսվում է իրականացնել նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։