ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սոցիալական աջակցությունը պետք է նպաստի քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը. Երևանի քաղաքապետ

15.11.2022

Անցկացվեց Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանը միտված Երևանի քաղաքապետի սեփական լիազորություններից բխող՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի հերթական նիստը։

Յոթ վարչական շրջաններից ներկայացվեց սոցիալական աջակցության 12 ծրագրային առաջարկ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ նախքան հարցերն օրակարգ ներառելը սոցիալական աշխատողները կատարել են տնայցեր, առանձնացրել հիմնախնդիրները։
Խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ընդգծելով սոցիալական ոլորտում համակարգային փոփոխությունների արդյունավետությունը, կարևորել է քաղաքացիների հետ համագործակցված աշխատանքը:
«Նախքան սոցիալական աջակցության տրամադրումը պետք է ոչ միայն ճշգրտենք կարիքները, այլև հստակեցնենք, թե ինչ չափով է այն նպաստելու քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը։ Այստեղ կարևոր է համայնքային սոցիալական աշխատողների դերը»,-նշել է քաղաքապետը:
Նախագծերի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել նաև նիստին ներկա Երևանի ավագանու անդամները։ Քննարկմամբ եզրակացվեց, որ անհրաժեշտ սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 ընտանիքի։ Ծրագրում ընդգրկված են մարտական գործողությունների մասնակիցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակ ընտանիքներ։ Հատկացվող միջոցները կուղղվեն առողջապահական, կրթական ծրագրերին։ Երկու դիմումի առնչությամբ կլինի հավելյալ ուսումնասիրություն։

x

Alternative content

Get Adobe Flash player

x