ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Տրվել է զբոսաշրջային «Երևան Քարտ» ծրագրի մեկնարկը

30.06.2017

Պաշտոնապես հայտարարվել է «Երևան Քարտ» ծրագրի մեկնարկը, որի նպատակը քաղաքային և մշակութային զբոսաշրջության խթանումն է: Ըստ էության, սա տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր խոսք է ոլորտում: 

«Երևան Քարտ» ընկերությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի» հետ:
Ծրագրի շնորհանդեսի առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, թանգարանների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը հատկանշել է քաղաքային զբոսաշրջության զարգացման գործում ծրագրի կարևորության մասին ու հավելել, որ ծրագրում ներառված են նաև համայնքային ենթակայության թանգարանները, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղին:
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ «Երևան Քարտ» ծառայությունների փաթեթի միջոցով մեր երկիր այցելած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան միասնական տոմսով օգտվելու զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, անվճար մուտք գործելու քաղաքի և հարակից վայրերի 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների և զգալի զեղչեր ստանալու ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում:
Նմանատիպ քարտային ծրագրեր գործում են աշխարհի մի շարք առաջադեմ երկրներում և քաղաքային ու մշակութային զբոսաշրջության զարգացման ժամանակակից ուղղություններից են:
Շնորհանդեսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և «Երևան Քարտ» ծրագրի համակարգողների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player