Ծրագրային բարելավում՝ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում

14.11.2022

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ձեռք են առնվել համապատասխան միջոցներ:


***


Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում, փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլում նախատեսվում է արխիվը թվայնացնել:


***


Քաղաքացիների զանգերին արագ արձագանքելու և բարձրացվող խնդիրներին համապատասխան ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել: Ծառայությունն օրական միջինը 600 զանգ է ստանում, հիմա դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին պատասխան է տրամադրվում հետադարձ կապով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր:


***


Ավարտվել է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարությունը:


***


Տարեկան ծրագրով շարունակվում է Աբովյան պուրակի համալիր բարեկարգումը: Ծրագրով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:


***


Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. եղեգները չորացնելու ծավալուն աշխատանք է արվել: 8 հա-ից ավելի տարածքից եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

Լուսանկարներ