Նախադպրոցական կրթություն
2021-2022 թթ.
Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատանքները կազմակերպվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի, Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի, ՀՀ կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության նախարարների որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ իրավական փաստաթղթերի համաձայն:
2022թ.
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 161 մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն է իրականացվում շուրջ 25000 երեխայի համար: Նրանց ուսումնադաստիարակչական գործընթացին մասնակցում է 4561 աշխատակից:
Սոցիալապես անապահով ընտանիքների 14 երեխայի համար իրականացվում է շուրջօրյա գործունեություն հ.141 մանկապարտեզում:
8 մանկապարտեզում իրականացվում է ներառական կրթություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթադաստիարակչական աշխատանքներին մասնակցել են նաև հոգեբաններ և լոգոպեդներ: Համընդհանուր ներառման ծրագրով Երևանի մանկապարտեզներում ներառված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 60 երեխա:
Հ/հ |
Մանկապարտեզի համարը |
Երեխաների թիվը |
Աջակցող ՀԿ |
1 |
42 |
8 |
«Հույսիկամուրջ» «Քայլառքայլ» |
2 |
78 |
6 |
«Հույսիկամուրջ» |
3 |
92 |
41 |
«Արբես» ԲԿ |
4 |
101 |
13 |
«Փրկեքերեխաներին» «Հույսիկամուրջ» |
5 |
109 |
0 |
«Հույսիկամուրջ» «Փրկեքերեխաներին» |
6 |
114 |
25 |
«ՎորլդՎիժն» |
7 |
146 |
0 |
«ՎորլդՎիժն» |
8 |
160 |
0 |
«ՎորլդՎիժն» |
Ընդամենը՝ |
93 |
Երևանի ենթակայության 11 դպրոցներում գործում է 11 նախակրթարան, ուր հաճախում է 238 երեխա:
Հ/հ |
Դպրոցի համարը |
Երեխաների թիվը |
1 |
1 |
15 |
2 |
13 |
23 |
3 |
20 |
16 |
4 |
21 |
24 |
5 |
31 |
16 |
6 |
59 |
16 |
7 |
60 |
29 |
8 |
66 |
30 |
9 |
175 |
25 |
10 |
186 |
14 |
11 |
196 |
30 |
Ընդամենը՝ |
238 |
2021թ. համակարգվել և իրականացվել է.
- Գույքի բաշխման և փաստաթղթաշրջանառության գործընթացը:
-«Մանկապարտեզ» կառավարման համակարգում հաշվառված երեխաների հերթագրումը և ընդունելությունը:
-Մանկապարտեզներում տարիքային խմբերի ձևավորումը:
-Մանկապարտեզների կառուցահատվածներում սանիտարական նորմերի և կանոնների պահանջների ապահովման գործընթացը:
-Ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:
-Մանկապարտեզների սննդակարգում ներառված սննդատեսակի ցանկի ապահովման գործընթացը:
-Երեխաներին տրվող սննդի որակի, պիտանելիության ժամկետների, պահպանման պայմանների, ինչպես նաև սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ապահովման գործընթացը:
-Երևանի մանկապարտեզների բուժկետերի, ինչպես նաև առաջին բուժօգնության պարագաների առկայության ապահովումը:
-Երեխաների օրվա կարգացույցի պահպանման գործընթացը:
-Պարապմունքների բաշխման ժամանակացույցի պահանջները:
-Բաց պարապմունքների կազմակերպումը:
Հիմնանորոգում
- Հիմնանորոգվել են հհ. 5,20,21,35,36,76,86,88,90,97,98,99,104,107,112 մանկապարտեզները:
Վերապատրաստում
- ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջների իրազեկման աշխատանքներ:
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է Երևանի ենթակայության մանկապարտեզների մեթոդիստների, դաստիարակների, պարուսույցների, երաժշտության դաստիարակների, ֆիզհրահանգիչների 2-օրյա վերապատրաստման գործընթաց: Շուրջ 600 մասնագետ ստացել է մասնակցության հավաստագրեր:
- Երևանի քաղաքապետարանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվել են Երևանի մանկապարտեզների հոգեբանների և լոգոպեդների 8-ժամյա վերապատրաստման դասընթացներ:
- Երևանի քաղաքապետարանի և ԿԶՆԱԿ-ի կողմից կազմակերպվել է «Նախադպրոցական կրթության հիմնախնդիրներ» թեմայով քննարկում, ինչպես նաև նոր «Նախադպրոցական կրթական համալիր ծրագրի» վերաբերյալ առցանց քննարկում:
- Կազամակերպվել է Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզների տնօրենների հմտությունների, կարողությունների արդյունավետության բարձրացման արտագնա 3-օրյա դասընթաց:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել է «Նախադպրոցական ոլորտի խնդիրներ» թեմայով առցանց քննարկում:
- Երևանի քաղաքապետարանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ կայացել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացման ուղիները» թեմայով աշխատաժողով։
- Կազմակերպվել են ՀՀ անկախության, Երևանի հիմնադրման, Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների, Դպրության և գիտության օրվան, Հայոց բանակի, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, մարզական տոների և մրցույթների, «Ոսկե աշուն», «Գարուն», «Մայր» թեմաների, տարեվերջյան և ամանորյա հանդեսներ:
- Ապահովվել են մանկապարտեզների հակահրդեհային նորմերը և տեխնիկական անվտանգության պահանջները:
-Վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերի աշխատանքային խորհրդակցւթյուններ՝ առկա խնդիրների լուծման նպատակով:
2021 - 2022 ուստարում. մանկապարտեզներում ձևավորվել են վաղ տարիքի (կրտսեր՝ 1) երեխաների խմբեր.
Հ/Հ |
Վարչական շրջան |
Մանկապարտեզի համար |
1 |
Աջափնյակ |
հհ. 36-2 խումբ, 39,42,45 |
2 |
Ավան |
հ.56 |
3 |
Արաբկիր |
հհ. 27,31 |
4 |
Դավթաշեն |
հ. 59 |
5 |
Կենտրոն |
հհ. 6,11,13,14,16,17,18 |
6 |
Էրեբունի |
հհ.64,67 |
7 |
Նորք-Մարաշ |
հ.121 |
8 |
ՆորՆորք |
հհ.98,99,100,101,102, 103,104,105, 106,107, 108,111, 112,114,116,117,118,119,120 |
9 |
Շենգավիթ |
հհ. 127, 129,133,137,140, 141, 145 |
10 |
Նուբարաշեն |
- |
11 |
Մալաթիա-Սեբաստիա |
հհ.79,80,84,85,90,97 |
12 |
Քանաքեռ-Զեյթուն |
հհ.149,151,153,156,162 |
Ընդամենը՝ |
56 խումբ |
Հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում հհ.22,23,47,48,49,58,81,82,127,144,146,109,110,161 մանկապարտեզներում, քանդման և նորի կառուցման՝ հհ.74,135,138 մանկապարտեզներում: