ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի զբոսաշրջային տպագիր մամուլ

Երևանի զբոսաշրջային քարտեզ 2018թ. /բեռնել /

 

Երևանի զբոսաշրջային քարտեզ 2015 թ. /բեռնել/

 

2015 թ. հունիսին ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից մշակված երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը: Այն ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները: 

Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով էլ ներկայացված է օգտակար տեղեկավություն, ինչպես նաև հետաքրքիր խորհուրդներ զբոսաշրջիկների համար:

 

 

Երևանի պաշտոնական ուղեգրքեր

 

Ժամանցային երիտասարդական ուղեգիրք


«Համով-հոտով քաղաք» կարգախոսով մի յուրօրինակ լուսանկարային ուղեգրքում ներկայացված են Երևանի երիտասարդական կենտրոնները, զվարճանքի կենտրոնները, ռեստորանները, սրճարանները, բարերը, գիշերային ակումբները և տեսարժան վայրերը:
Բացի տպավորիչ լուսանկարներից, ուղեգրքում առկա են տեքստային հղումներ, որոնք յուրովի են ներկայացնում քաղաքը երիտասարդների համար:

 

Քաղաքային  ուղեգիրք 

 

Ուղեգիրքը պարունակում է տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, թատրոնների, համերգասրահների, հյուրանոցների, փողոցների տեսարժան վայրերի, ինչպես նաև վիզային ռեժիմի, ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների, խանութների և այլ տեսարժան վայրերի մասին:

Ուղեգրքերը հնարավոր է ձեռք բերել Երևանի գրախանութներից, հյուրանոցներից և զբոսաշրջային տներից: