ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևան Սիթի Տուր»

«Երևան Սիթի Տուր»

Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագիրը՝ «Երևան՝ զգա ջերմությունը» կարգախոսով, որը տարածաշրջանում միակն է իր բնույթով:
Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին:


Երևանի զբոսաշրջային երթուղային ծրագրի մեկնարկը տրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ 17.09.2011թ.:

«Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ:

Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է մշտապես, շաբաթական 6 օր, հանգստյան օր՝ երկուշաբթի, նախատեսում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 8 կանգառ. 

- Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ
- Երթուղին ապահովված է ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն)
- Ավտոբուսները մատչելի են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց (հաշմանդամներ) համար
- Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi
- Երթուղուց օգտվողներին անվճար տրամադրվում են ականջակալներ և բուկլետներ

 

- Տոմսերը կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ավտոբուսներից

- Տոմսի արժեքը՝
 

  • մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար
  •  7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ
  •  ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ)
  •  մեծահասակներ՝ 3000 դրամ
  •  հաշմանդամներ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ):

 

Աշխատանքային ժամեր՝

-11:00-13:00
-15:00-17:00
-18:00-20:00 

Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին:


Հասցե ՝ ք. Երևան, Արգիշտիի 1
Հեռ.` (011 ) 514-230
Էլ. փոստ` tourism@yerevan.am

 

 

 

 

 

 

 

Լուսանկարներ