Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ <<ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ>> ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԿԸՆԴՈՒՆՎԵՆ ՆԱԵՎ Փ. ԲՈՒԶԱՆԴԻ 1/3 ԵՎ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ 7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ

14.02.2011

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության կողմից Արգիշտի փողոցի հ.1 հասցեում իրականացվող փաստաթղթաշրջանառության ծավալը նվազեցնելու և չհիմնավորված կենտրոնացումն ապակենտրոնացնելու անհրաժեշտությունից ելնելով` Երևանի քաղաքապետին ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացմանը վերաբերող քաղաքացիների և իրավաբանական անձանց տիպային բնույթի հարցերի շրջանակներին առնչվող և մեծ ծավալ կազմող դիմումներն ու գրությունները <<Մեկ պատուհան>>  սկզբունքի կիրառմամբ այսուհետ ընդունվելու և յուրաքանչյուր գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետներում  նրանց հարցերի լուծումը կարգավորող իրավական ակտերը և ձևակերպված այլ փաստաթղթերը հասցեատերերին հանձնվելու են նաև Փ.Բուզանդի փողոցի հ. 1/3, Գր. Լուսավորչի փողոցի հ. 7 և Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերի վարչական շենքերում։

Երևանի քաղաքապետարան