Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը տեղեկացնում է, որ ս/թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներում, բակային տարածքների խաղահրապարակներում և մարզադահլիճներում (Նոր Նորք՝ 106,143 դպրոցների մարզադահլիճներ, Բաղյան փ. 1-ին նրբանցքի մարզադաշտ, Դավթաշեն 1-ին թաղամասի բակային մարզադաշտ, Կենտրոն՝ թ. 42 դպրոցի մարզադահլիճ և հարակից մարզադաշտ, Ազատության հրապարակ, Խորենացու 47 հասցեի բակային բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, Մալաթիա-Սեբաստիա՝ թ. 162 դպրոցի մարզադահլիճ, Ա-3 թաղամասի բազմաֆունկցիոնալ մարզադաշտ և այլն) կանցկացվի քաղաքապետարանի 2010-2011թ. ծրագրերով նախատեսված <<Ձմեռ-Գարուն>> մարզամշակութային միջոցառումների գարնանային փուլը։
Նույն ժամանակահատվածում, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության հետ համատեղ կազմված ծրագրով, բոլոր վարչական շրջաններում կանցկացվեն մարզական միջոցառումներ՝ 6 մարզաձևերից։
Երևանի քաղաքապետարան