Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

28.04.2011

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2011 թվականի  մայիսի 6-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու հինգերորդ  նստաշրջանի չորրորդ  նիստը:


ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Օրակարգի նախագծի հաստատում։
  • Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի հ.3-Ա որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին։
  • Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին։
  • Մի շարք ոչ առևտրային կազմակերպություններ լուծարելու մասին։
  • Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի N1390-Ա և N1391-Ա որոշումներին համաձայնություն տալու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի ապրիլի 20-ի հ.1465-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի ապրիլի 20-ի հ.1462-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի ապրիլի 20-ի հ.1452-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  • Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ.169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի ապրիլի 20-ի հ.1463-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  • Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի  հ.55-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
  • Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
  • Երևանի Փ. Բուզանդի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
  • Երևանի Մ. Բաղրամյանի պողոտա 1-ին փակուղի հ.14 շենքի հ.162 հասցեում գտնվող 136.1 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով նոտարներ՝ Ալվարդ Մելքոնյանին, Էմմա Շաբոյանին և Նունե Սարգսյանին տրամադրելու մասին։
  • Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման հավելվածներում փոփոխություն կատարելու մասին։
  • <<Թիվ 4 բուժսանմաս>> և <<Թիվ 13 պոլիկլինիկա>> փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով  վերակազմակերպելու մասին։
  • <<Եվրոսիթիս>> ասոցիացիային  անդամակցելու մասին։

  • ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ