Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և քաղաքի կազմակերպություններին` համատեղ մասնակցելու քաղաքապետարանի նպատակային նախագծերի իրագործմանը` ուղղված քաղաքի տարածքը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավման ստեղծմանն ու կապիտալ վերանորոգմանը:
Քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում շահագրգիռ ընկերություններին և կազմակերպություններին` համապատասխան միջոցների դիմաց, որպես փոխհատուցում, համարժեք արտոնյալ պայմաններով քաղաքում արտաքին գովազդների տեղադրում: Նշված համատեղ նախագծի իրագործումը հնարավորություն կտա կարճ ժամկետներում և փոխշահավետ հիմքի վրա կապիտալ վերանորոգել հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը:
Շահագրգիռ ընկերությունները և կազմակերպությունները հրավիրվում են քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն` Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի հետ համատեղ քննարկելու վերոհիշյալ նախաձեռնությունը:
Երևանի քաղաքապետարան