Հայտարարություն
03.06.2011
Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջև սույն թվականի հունիսի 4-ին կայանալիք հանդիպումը ցուցադրվելու է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված հեռուստաէկրանով։
Խաղը դիտելու և հանդիսատեսների անվտանգությունը ապահովելու նպատակով այդ օրը ժամը 19.30-ից մինչև 22.00-ն դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝
1. Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածում։
2. Սայաթ-Նովայի պողոտայի՝ Բայրոնի փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում (շարժման՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ)։
Երևանի քաղաքապետարան