Պահոց

Հայտարարություն

21.06.2011

Ի գիտություն
հնագետների, ժառանգության պահապանների, պատմամշակութային ժառանգության բնագավառում դասավանդողների, մասնագիտացող ուսանողների,  գործունեություն իրականացնող կազմակերպությունների, պատմամշակութային ժառանգության խնդիրները լուսաբանող լրագրողների



Էրեբունի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը,  <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ գործընկերությամբ, 2011թ. հունիսի 28-ին և 29-ին հրավիրում է երկօրյա դասախոսության` նվիրված Ֆրանսիայում հնագիտական ժառանգության ուսումնասիրության, պահպանության և հանրահռչակման արդի խնդիրներին և մոտեցումներին` հետևյալ թեմաներով.
 
28-ը հունիսի 2011թ., ժամը` 15:00 - 16:30
1. Կանխարգելիչ հնագիտությունը Ֆրանսիայում և Եվրոպայում:

28-ը հունիսի 2011թ., ժամը` 17:00 - 18:30
2. Հնագիտական ժառանգության վերականգնումը, պահպանությունը և հանրահռչակումը Ֆրանսիայում:

29-ը հունիսի 2011թ., ժամը` 15:00 - 16:30
1. Ժամանակագրություն, թվագրում, շերտագրություն. սկզբունքները և մեթոդները Ֆրանսիայում ու Եվրոպայում:

Դասախոսությունները տեղի կունենան <<Էրեբունի>> արգելոց-թանգարանում (ք. Երևան, Էրեբունի փող. 38), ֆրանսերենով` համաժամանակյա հայերեն թարգմանությամբ, PowerPoint ներկայացմամբ: Թեմաները կներկայացնեն հնագետներ Ստեֆան Դեշամպը (Ֆրանսիա, Բրետանի հնագիտական ծառայություն) և Ֆրանսուա Ֆիշե դը Կլերֆոնտենը (Ֆրանսիա, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայություն): 
Մասնակիցների թիվը` 50 հոգի:
Ձեր մասնակցությունը խնդրում ենք հաստատել մինչև ս/թ. հունիսի 25-ը` զանգահարելով 43-89-53 հեռախոսահամարով:
 
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան