Պահոց

Հայտարարություն

29.06.2011

2011թ. հուլիսի 1-ին ժամը 11:00-ին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. հայ-ֆրանսիական համագործակցության քառամյա ծրագրի շրջանակում իրականացված հնագիտական հետազոտությունների և պեղումների ամփոփմանը:
Ասուլիսին կմասնակցեն ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան