Պահոց

Հայտարարություն

14.07.2011

ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անվանակարգային մրցույթ և կոչ է անում  բոլոր  իրավաբանական և ֆիզիկական անձանց   ակտիվորեն   մասնակցել  մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին:  Նախաձեռնությունը նպատակ ունի գնահատել և խրախուսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող  կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել ու օրինակելի ձևով կանաչապատել են իրենց հարակից տարածքները: Անվանակարգային մրցույթի շրջանակում  կներառվեն նաև անտարբեր սուբյեկտների անբարեկարգ տարածքները:

ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթը կանցկացվի երկու փուլով.
ա) տարածքային փուլ - վարչական շրջաններ,  
բ) քաղաքային փուլ - քաղաքապետարան:

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

Սահմանված անվանակարգերն են.
- Լավագույն
- Վատ
Անվանակարգերում կարող են ներկայացվել.
- Բակային տարածքները
- Վարձակալած այգիները
- Դպրոցները
- Մանկապարտեզները
- Ուսումնական հաստատությունները  
- Գրասենյակները
- Սրճարանները
- Ռեստորանները
- Խանութները
- Գազալցակայանները
- Բենզալցակայանները
- Շուկաները

 ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 15-ին: Մրցույթի առաջին փուլի արդյունքները կամփոփվեն վարչական շրջաններում և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան: Մրցութային հանձնաժողովի  ամփոփումից  հետո արդյունքները և մրցանակները կներկայացվեն  հանրությանը:

Երևանի քաղաքապետարան