Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Վարկ թիվ 2752-ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 1
Որակի և գնի հիման վրա կատարվող ընտրություն (ՈԳՀԸ)
Հետաքրքրվածության արտահայտման հայտ (ՀԱՀ)
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծում, շինարարության կառավարում և վերահսկում
Ամսաթիվ Հուլիսի 26, 2011թ.
Վարկ թիվ L2752-ARM Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 1
Պայմանագրի համարը
և անվանումը QCBS-CS-01-SUDIP: մանրամասն ինժեներական նախագծում, շինարարության կառավարում և վերահսկում
ՀԱՀ-ների ներկայացման
վերջնաժամկետը Օգոստոսի 25, 2011թ.
- Աշխատանքների մանրամասն ինժեներական նախագծում
- Մրցութային փաստաթղթերի պատրաստման աջակցություն
- Անվտանգության ապահովման փաստաթղթերի մշակում
- Կապալառուների հետ կնքված պայմանագրային աշխատանքների կառավարում
- Շինարարական աշխատանքների վերահսկում
- Աշխատանքների ընդունում
- Ճանապարհային անվտանգության աուդիտ:
4. Գնմանը վերաբերվող տեղեկատվություն
Ընտրության մեթոդը ՈԳՀԸ
Պայմանագրի տեսակը Ժամավճարի (75%) և միանվագ վարձատրության (25%) համատեղում
Մարդ-ամիս
- Միջազգային մասնագետներ 137 մ/ա (ներառյալ հնարավոր տարբերակները)
- Տեղացի մասնագետներ 347 մ/ա (ներառյալ հնարավոր տարբերակները)
Միջազգային մասնագետների ընդհանուր քանակը
5 (ներառյալ հնարավոր տարբերակները)
Տեղացի մասնագետների ընդհանուր քանակը
15 (ներառյալ հնարավոր տարբերակները)
Առաջարկի տեսակ
Ամբողջական տեխնիկական առաջարկ
Ծառայությունների տևողությունը
24 ամիս` ներառյալ մանրամասն նախագծումը և շինարարության վերահսկումը, ինչպես նաև լրացուցիչ 12 ամիս, որպես թերությունների վերացման ժամկետ
Աշխատանքների սկսման նախնական ամսաթիվ
2011թ. նոյեմբեր
Ենթադրվող ավարտման ամսաթիվ
2013թ. նոյեմբեր
Նախնական կարճ ցուցակների կազմման ամսաթիվ
2011թ. օգոստոսի 20
Բյուջե
3.6 մլն ԱՄՆ դոլար
Խորհրդատվական կազմակերպությունների տեսակները: Միջազգային նախագծային կազմակերպությունը պետք է համագործակցի տեղական նախագծային կազմակերպության հետ (այսուհետ` Խորհրդատու): Խորհրդատուն պետք է ունենա երկար տարիների փորձ ավտոճանապարհների, մայրուղիների, կամուրջների նախագծման, շինարարական աշխատանքների վերահսկման, շինարարության հատկորոշիչների, որակի հսկման, պայմանագրերի կազմման և համարժեք ծավալի միջազգային պայմանագրերի շրջանակներում վեճերի լուծման բնագավառում: Գլխավոր առաջադրվող կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել միայնակ կամ տեխնիկական և ծրագրերի իրականացման բնագավառում արձանագրված փորձ ունեցող մեկ կամ ավելի միջազգային և ազգային կազմակերպությունների հետ կազմած ասոցիացիանների կամ համատեղ ձեռնարկությունների տեսքով: Կազմակերպությունը (ասոցիացիան) ՀՁ-ն պետք է ներկայացնի ամբողջական տեխնիկական առաջարկ, որը կգնահատվի ԱԶԲ-ի Խորհրդատուների oգտագործման ուղեցույցներով (2010թ., որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխման են ենթարկվել) սահմանված` որակի և գնի վրա հիմնված ընտրության (ՈԳՀԸ) մեթոդով: Որակի համար 80%-ի և գնի համար` 20%-ի կշիռների գնահատման համակարգով:
5. ՀԱՀ-ի ներկայացում
Հետաքրքրվածության Արտահայտման հայտը պետք է ներառի Խորհրդատուների կազմակերպչական ունակությունների, փորձի, զարգացող և զարգացած երկրներում ծրագրերի իրականացման ընթացքում ծավալած գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որոնցում կարտացոլվեն տարածաշրջանում (Հայաստան, Կովկաս և/կամ ԱՊՀ այլ երկրներ) առկա մարտահրավերների իմացությունը, և կարող են ներառել նախորդ պատվիրատուների կողմից տրամադրված երաշխավորագրեր: Տեխնիկական Առաջադրանքի (ՏԱ) նախնական էլեկտրոնային տարբերակը հասու է ԱԶԲ-ի <<Բիզնես Հնարավորությունների>>կայքում և ներքոնշյալ հասցեում: ՏԱ-ն կարող է վերանայվել և փոփոխվել առաջարկությունների ներկայացման փուլում:
Հետաքրքրվածության Արտահայտման հայտը պետք է ներառի մեկ բնօրինակ և մեկ պատճեն, և պետք է ներկայացվի կնքված ծրարով, որի վրա պետք է նշված լինի կազմակերպության անունը և հասցեն, ինչպես նաև պետք է նշագրված լինի <>: ՀԱՀ-ն պետք է ներկայացվի 2011թ. օգոստոսի 25-ին ժամը 17:00-ից ոչ ուշ:
Պարոն Աշոտ Մնացականյանին
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր
Ծրագիր 1
Երևանի քաղաքապետարան
Երևան-0015, Արգիշտի փող. 1
Հայաստանի Հանրապետություն
Լրացում` ՀԱՀ-ների էլեկտրոնային տարբերակները կարող եք ուղարկել Երևանի քաղաքապետարանի (ashot.mnacakanyan@yerevan.am), ՀՀ ԷՆ (h.avetisyan@mineconomy.am), և ԱԶԲ (adauphin@adb.org) հասցեներով և վերջիններիս համար որպես նախնական տեղեկություն, սակայն էլեկտրոնային այս տարբերակները չեն ընդունվելու որպես պաշտոնական հայտ: Պատշաճ կգնահատվեն միայն Երևանի քաղաքապետարան և ճիշտ ժամանակին ուղարկված տպագրված տարբերակները: