Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.08.2011

Երևանի քաղաքապետարան
Վարկ թիվ 2752-ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 1
Խորհրդատուի որակավորման հիման վրա ընտրություն
Հետաքրքրության հայտերի ներկայացման հրավեր
Անկախ մոնիտորինգային կազմակերպություն (ԱՄԿ)
Ամսաթիվ`   18 օգոստոսի,  2011թ.

Վարկի համար ` 2752 - ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 1
Պայմանագրի համարը և անունը.
- Պայմանագիր CQS-CS-03-SUDIP          
- Անկախ մոնիտորինգային կազմակերպություն (ԱՄԿ)                   
Հայտի ներկայացման վերջնաժամկետ`  17 սեպտեմբերի, 2011թ.
ՀՀ կառավարությունը դիմել է Ասիական Զարգացման Բանկին (ԱԶԲ) ֆինանսավորելու Անկախ մոնիտորինգային կազմակերպության (ԱՄԿ) ծառայությունները Բազմափուլ ֆինանսավորման գործիքի շրջանակում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի համար: Երևանի քաղաքապետարանը (ԵՔ) հանդիսանում է ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի  իրականացման մարմինը (ԻՄ) և հանդես է գալու որպես Գործատու:  ԵՔ-ը կվարձի խորհրդատվական ընկերությանը ԱԶԲ-ի Խորհրդատուների ընտրության և օգտագործման  ուղեցույցների համաձայն:
ԱՄԿ-ն պետք է մշտադիտարկի և ստուգի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման ու իրականացման, ինչպես նաև իրականացման ավարտից հետո գործընթացները, բացահայտի խնդիրները և առաջարկի լուծումներ իր անունից և համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության, որը հանդիսանում է Ներդրումային ծրագրի գործադիր մարմինը, և ԱԶԲ-ի հետ: ԱՄԿ-ն կմշտադիտարկի և կստուգի՝  արդյոք ապահովվել են տարաբնակեցման նպատակները և արդյոք վերականգնվել է ազդակիր անձանց ապրուստը և կենսամակարդակը, ինչպես նաև կներկայացնի առաջարկություններ բարելավումների համար: ԱՄԿ-ի աշխատանքային շրջանակները պետք է նաև ներառեն տարածքի վիճակի ուսումնասիրության, փոխհատուցման տրամադրման, ծախսերի և բողոքների քննարկման ընթացակարգերը:

Ընտրության եղանակը` Ընտրություն խորհրդատուի որակավորման հիման վրա:
Պայմանագրի տեսակը` միանվագ վարձատրության պայմանագիր:
Առավելագույն բյուջեն՝  35,000 ԱՄՆ դոլար:
Մարդ/ամիս՝ 11 մարդ/ամիս:
Տեղացի Փորձագետների ընդհանուր քանակը` 3:
Առաջարկի տեսակը`կենսագրական տվյալների հիման վրա տեխնիկական առաջադրանք:
Առաջադրանքի իրականացման տեւողությունը՝  26 ամիս:
Սկիզբը՝ նոյեմբեր, 2011թ.:
Ավարտը՝ հունվար, 2014թ.:
Խորհրդատուների տեսակ՝  Տեղական կազմակերպություն:
Փաստաթղթերի հանձնման կարգ` հետաքրքրված թեկնածուները կարող են վերցնել Հայտի ձևը (անվճար) Երևանի կառուցապատման ԾԻԳ գրասենյակից` ՀՀ, ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 5-րդ հարկ, ժամը 10:00 -17:00:
Դիմել` պրն. Արմեն Բադալյանին, հեռ.՝ (+37410) 56-36-01
Հայտի բնօրինակը և մեկ պատճենը պետք է հանձնել առանձին կնքված ծրարներով` հայտը
ներկայացնող ընկերության անունով, հասցեով և հետևյալ նշումով՝ Պայմանագիր CQS-CS-03-SUDIP
Անկախ մոնիտորինգային կազմակերպություն (ԱՄԿ): Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան
2011թ. սեպտեմբերի 17-ը, ժամը 17:00՝ հետևյալ հասցեով.
Պարոն Աշոտ Մնացականյանին
Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային Ծրագիր
Ծրագիր 1
Երևանի քաղաքապետարան
Երևան-0015, Արգիշտի փող. 1
Հայաստանի Հանրապետություն

Ի լրումն, հայտերի էլեկտրոնային տարբերակները կարող եք ուղարկել Երևանի քաղաքապետարանի (ashot.mnacakanyan@yerevan.am), ՀՀ ԷՆ (h.avetisyan@mineconomy.am), և ԱԶԲ (adauphin@adb.org) հասցեով և վերջիններիս համար որպես նախնական տեղեկություն, սակայն էլեկտրոնային այս տարբերակները չեն ընդունվելու որպես պաշտոնական հայտ: Պատշաճ կգնահատվեն միայն Երևանի քաղաքապետարան և ճիշտ ժամանակին ուղարկված տպագրված տարբերակները: