Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.08.2011

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Փոխառություն N 2752-ARM: Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային Ծրագիր - Ծրագիր 1

ՈՐԱԿԻ ԵՎ ԳՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (ՈԳՀԸ)  - Հետաքրքրվածության արտահայտման հայտ (ՀԱՀ) 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ամսաթիվ` Օգոստոսի 20, 2011թ.

Փոխառություն թիվ` 2752-ARM Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային Ծրագիր - Ծրագիր 1

Պայմանագրի համարը և անվանումը` QCBS-CS-02-SUDIP: Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ամրապնդում

ՀԱՀ-ների ներկայացման վերջնաժամկետը` Սեպտեմբերի 19, 2011թ.


1. ՀՀ կառավարությունը (այսուհետ` կառավարություն) դիմել է Ասիական Զարգացման Բանկին (ԱԶԲ)` Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային Ծրագրի` Ծրագիր 1-ի (այսուհետ` ներդրումային ծրագիր) համար Բազմափուլային Ֆինանսական Գործիքի (ԲՖԳ) շրջանակներում Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ ամրապնդման համար խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման խնդրանքով: Երևանի քաղաքապետարանը (ԵՔ) հանդիսանում է իրականացնող մարմինը և գործում է որպես Գործատու ներդրումային ծրագրի առաջին ծրագրի շրջանակներում: ԵՔ-ը խորհրդատվական ընկերությունը կվարձի ԱԶԲ-ի Խորհրդատուների օգտագործման ուղեցույցների համաձայն:

2. Երևանի քաղաքապետարանը (ԵՔ) կվարձի խորհրդատվական ընկերություն, որն իր անունից և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) ու ԱԶԲ-ի հետ համագործակցելով կկառավարի Ծրագրի առաջին ծրագիրը: Այն ամբողջությամբ կաջակցի (տեխնիկական, իրավական և ֆինանսական հարցերում) Երևանի քաղաքապետարանի ներուժի հզորացմանը, ինչպես նաև ԵՔ-ին կաջակցի միաժամանակ վարձված Մանրամասն ինժեներական նախագծման և շինարարության վերահսկման խորհրդատուի կառավարմանը: Խորհրդատվական այս ծառայությունները կներառեն նաև երկրորդ ծրագրի շրջանակներում ծրագրերի մշակումը:

3. Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ ամրապնդման խորհրդատուի խնդիրներն են`

    * Ծրագրի ամբողջական կառավարում, ներառյալ ԻՆՇՎԽ-ի պայմանագրի կնքման գործընթացի կառավարում
    * Գնման գործընթացներում աջակցության ցուցաբերում
    * Անվտանգության իրականացում և կառավարում
    * Ֆինանսական կառավարում
    * Մոնիտորինգ, գնահատում և հաշվետվությունների ներկայացում
    * Ինստիտուցիոնալ կառավարում
    * Իրավական և ֆինանսական բարեփոխումների ինստիտուցիոնալ և տեխնիկական աջակցություն:

Որպես հնարավոր տարբերակ, պայմանագիրը կարող է ներառել մանրամասն ինժեներական նախագծումը և մրցութային փաստաթղթերի մշակումը, որոնք կֆինանսավորվեն երկրորդ ծրագրի շրջանակներում:

4. Գնմանը վերաբերող տեղեկատվություն.

Ընտրության մեթոդը ՈԳՀԸ

Պայմանագրի տեսակը Ժամավճարի (75%) և միանվագ վարձատրության (25%) համատեղում

Մարդ-ամիս

    * Միջազգային մասնագետներ 179 մ/ա (ներառյալ հնարավոր տարբերակները)
    * Տեղացի մասնագետներ 350 մ/ա (ներառյալ հնարավոր տարբերակները)

Միջազգային փորձագետների ընդհանուր քանակը` 38 (ներառյալ հնարավոր տարբերակները)

Տեղացի փորձագետների ընդհանուր քանակը` 40 (ներառյալ հնարավոր տարբերակները)

Առաջարկի տեսակը` Ամբողջական տեխնիկական առաջարկ

Ծառայությունների տևողությունը` 24 ամիս

Աշխատանքների սկսման նախնական ամսաթիվ ` 2011թ. դեկտեմբեր

Ենթադրվող ավարտման ամսաթիվ` 2013թ. դեկտեմբեր

Նախնական կարճ ցուցակների կազմման ամսաթիվ` 2011թ. հոկտեմբեր

Բյուջե` 3.3 մլն ԱՄՆ դոլար

Խորհրդատվական կազմակերպությունների տեսակները: Գլխավոր առաջադրվող կազմակերպությունը կկազմի ասոցիացիաններ կամ համատեղ ձեռնարկություններ տեխնիկական և ծրագրերի իրականացման բնագավառում արձանագրված փորձ ունեցող մեկ կամ ավելի ազգային կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը/ասոցիացիան/ՀՁ-ն պետք է ներկայացնի ամբողջական տեխնիկական առաջարկ, որը կգնահատվի ԱԶԲ-ի Խորհրդատուների օգտագործման ուղեցույցներով (2010թ., որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխման են ենթարկվել) սահմանված` որակի և գնի հիման վրա կատարվող ընտրության (ՈԳՀԸ) մեթոդով: Որակի համար կկիրառվի 90%-ի և գնի համար` 10%-ի կշիռների գնահատման համակարգ:

5. ՀԱՀ-ի ներկայացում

Հետաքրքրվածության Արտահայտման հայտը պետք է ներառի Խորհրդատուների կազմակերպչական ունակությունների, փորձի, զարգացող և զարգացած երկրներում ծրագրերի իրականացման ընթացքում ծավալած գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որոնցում կարտացոլվեն տարածաշրջանում (Հայաստան, Կովկաս, Արևելյան կամ Արևմտյան Եվրոպա և/կամ այլ ԱՊՀ երկրներ) առկա մարտահրավերների իմացությունը, և կարող են ներառել նախորդ պատվիրատուների կողմից տրամադրված երաշխավորագրեր: Տեխնիկական Առաջադրանքի (ՏԱ) նախնական էլեկտրոնային տարբերակը հասու է ԱԶԲ-ի <<Բիզնես Հնարավորությունների>> կայքում և ներքոնշյալ հասցեում: ՏԱ-ն կարող է վերանայվել և փոփոխվել առաջարկությունների ներկայացման փուլում:

Հետաքրքրվածության Արտահայտման հայտը պետք է ներառի մեկ օրիգինալ և մեկ պատճեն, և պետք է ներկայացվի կնքված ծրարով, որի վրա պետք է նշված լինի կազմակերպության անունը և հասցեն, ինչպես նաև պետք է նշագրված լինի <>: ՀԱՀ-ն պետք է ներկայացվի 2011թ. սեպտեմբերի 19-ի ժամը 17:00-ից ոչ ուշ:

Պարոն Աշոտ Մնացականյանին

Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային Ծրագիր

Ծրագիր 1

Երևանի քաղաքապետարան

Երևան-0015, Արգիշտի փող. 1

Հայաստանի Հանրապետություն

Լրացում` ՀԱՀ-ների էլեկտրոնային տարբերակները կարող եք ուղարկել Երևանի քաղաքապետարանի (ashot.mnacakanyan@yerevan.am), ՀՀ ԷՆ (h.avetisyan@mineconomy.am), և ԱԶԲ (adauphin@adb.org) հասցեներով և վերջիններիս համար որպես նախնական տեղեկություն, սակայն էլեկտրոնային այս տարբերակները չեն ընդունվելու որպես պաշտոնական հայտ: Պատշաճ կգնահատվեն միայն ճիշտ ժամանակին Երևանի քաղաքապետարան ուղարկված տպագրված տարբերակները: