Պահոց

Երևան քաղաքում տեղակայված կրպակների և տաղավարների ապամոնտաժման հայեցակարգ

08.09.2011

Երևան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա տեղադրված տաղավարների, կրպակների և ժամանակավոր այլ շինությունների հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության, դրանց թվաքանակի կրճատման, ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման և կանաչապատման հարցերի քննարկման, քաղաքաշինական ծրագրերի  նախաձեռնման արդյունքում ապամոնտաժվել են  և ապամոնտաժման են ներկայացվում փակ, լքյալ, ինչպես  նաև Երևանի կենտրոնական փողոցներում առկա այն ժամանակավոր շինությունները, որոնք գործում են, սակայն չունեն պետական գրանցում, այսինքն՝ ինքնակամ են  կամ  վարձակալության ժամկետներն ավարտվել են։  Վարձակալության ժամկետները չավարտված պայմանագրերի դեպքում կքննարկվեն և կառաջարկվեն փոխընդունելի տարբերակներ, իսկ կրպակներում աշխատող սոցիալապես խոցելի խավի համար կառաջարկվեն այլընտրանքային լուծումներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացվել են Կենտրոն վարչական շրջանի փոքր կենտրոնի և այլ վարչական շրջանների մի շարք կենտրոնական փողոցների ցանկ, որոնցում առկա կրպակները և տաղավարները, որոնք բակային տարածքներում, կամարամուտքերում չեն, չեն ծառայում իբրև մամուլի վաճառքի կետեր,  ենթակա են ապամոնտաժման։ Թեև ներկայումս Երևան քաղաքում հաշվառված են մոտ 2800 կրպակ և տաղավար, ապամոնտաժման են ներկայացվում միայն 41 փողոցներում հաշվառված 243 կրպակ և տաղավար, որոնցից 19-ը չեն գործում, իսկ 225-ը գործում են։ Գործողներից 106-ը չունեն պետական գրանցում, իսկ պետական գրանցում ունեցող 119-ից 86-ի զբաղեցրած հողատարածքի վարձակալության վերջնաժամկետն ավարտվել է։
Ապամոնտաժման գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացվում է ստորև։

Ամփոփ
Երևանի կենտրոնական փողոցներում ապամոնտաժման ներկայացվող կրպակներ և տաղավարներ



Երևանի քաղաքապետարան