Աշխատանքի հրավեր
Երևանի քաղաքապետարանը, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, ս/թ. սեպտեմբերի 21-ից իրականացնելու է Երևան քաղաքում զբոսաշրջային <<Սիթի տուր>> ծրագիրը, որի շրջանակում երկհարկանի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ավտոբուսների վարման նպատակով հրավիրվում են մինչև 55տ., ավտոբուս վարելու 10 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև համապատասխան /D կարգի/ վարորդական իրավունքի վկայական ունեցող անձինք՝ դիմելու թափուր աշխատատեղի ընտրությանը մասնակցելու։
Հայտերը ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 16-ը։
Համապատասխան փաստաթղթերի ներկայացման և մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն` Արսեն Գասպարյանին (հեռ.` 514-198):
Երևանի քաղաքապետարան