Հայտարարություն
ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ
Համագործակցության առաջարկ
Հարգելի գործընկերներ,
Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ բոլոր կազմակերպություններին հրավիրում է համագործակցության՝ <<Երևան Սիթի Տուր>> ծրագրի շրջանակում։
2011թ. հոկտեմբերից մեկնարկած <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային ծրագրի շրջանակում հարմարավետ, երկհարկանի /double-deck/ ավտոբուսներով կազմակերպվում են երկժամանոց էքսկուրսիաներ մայրաքաղաքի տեսարժան վայրերով։
Էքսկուրսիաների կազմակերպման կոլեկտիվ, խմբային պատվերների դեպքում կքննարկվեն զեղչերի և միջնորդավճարների շահավետ տարբերակներ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ զանգահարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին՝ (010 ) 514-230 հեռախոսահամարով։
Ծրագրի աշխատանքային նկարագրություն՝
- Երթուղին աշխատում է շաբաթական 6 օր, բացի երկուշաբթի օրվանից
- <<Երևան Սիթի Տուրը>> նախատեսում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 8 կանգառներ։ Զբոսաշրջիկների համար ապահովված է 6 լեզուներով աուդիո-էքսկուրսիոն ծրագիր
- Երթուղու սկիզբն ու վերջնականգառը Ֆրանսիայի հրապարակն է
- Տոմսեր կարելի է ձեռք բերել նախնական շրջանում զբոսաշրջային ավտոբուսներից, իսկ հետագայում <<Երևան Սիթի Տուր>>-ի տոմսերի վաճառքի հատուկ կետերից, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրանոցներից, զբոսաշրջային ընկերություններից և այլ դրամարկղերից
- Տոմսի վավերականության ժամկետը 4 ժամ է
Աշխատանքային ժամեր՝
- առավոտյան ժամերին՝ 11։00-13։00
- ցերեկային ժամերին՝ 15։00-17։00
- երեկոյան ժամերին՝ 18։00-20:00
- մինչև 7 տարեկան երեխաների համար` անվճար
- հաշմանդամների համար` անվճար
- 7-15 տարեկան երեխաների համար` 50% զեղչ` 1500 դրամ
- ուսանողների համար՝ ուսանողական տոմսի առկայության դեպքում` 2000 դրամ
զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության
տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին